«Փաստ». ԻՆՉՈՒ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՎԱՆԵՑՅԱՆԻՑ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին նոր թափ ու «որակ» է ստացել իշխանության ֆեյքագրոհը: Եթե ընտրություններից առաջ «ֆեյքային ֆաբրիկան» հիմնականում հենց նախընտրական տրամաբանության մեջ էր, ապա հիմա նորից վերադարձել է իր «հին, բարի» ձեռագրին՝ թիրախավորելով կոնկրետ անձերի:
Սոցցանցային ամենամակերեսային դիտարկումն անգամ ցույց է տալիս, որ այս օրերին կազմակերպված արշավ է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանի դեմ։ Լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում վերջինիս որևէ հարցազրույցի, կամ նրա մասին տեղեկատվական որևէ նյութի տակ իշխանական ֆեյքերը ուղղորդված տոտալ հարձակում են իրականացնում Վանեցյանի դեմ: Ընդ որում, ուշագրավ է, որ նույնիսկ այստեղ են ապիկարություն դրսևորում այս իշխանությունները՝ ակնհայտ ի ցույց դնելով ուղղորդվածությունը:
Բանն այն է, որ ֆեյքերի «քոմենթները» հաճախ կրկնվում են ոչ միայն բովանդակային առումով, այլև նույնիսկ բառացի: Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ Արթուր Վանեցյանի առումով լուրջ անհանգստություններ ու վախեր ունի այն իմաստով, որ նա երիտասարդ է, եռանդուն, հեռանկարային, չի ասոցացվում, այսպես կոչված, «նախկինների» հետ, անհատապես բավականին լավ իմիջ է ունեցել նաև ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, առավել ևս իր հրաժարականից հետո: Հենց այս ամենը հաշվի առնելով էլ, մեր տեղեկություններով, Փաշինյանը հետընտրական հատուկ «արշավ» է նախաձեռնել Արթուր Վանեցյանի դեմ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).