ԶԼՄ․ ՈՎՔԵՐ ԿՄՆԱՆ ՕՐԵՆՍԴԻՐՈՒՄ, ՈՎՔԵՐ՝ ԳՈՐԾԱԴԻՐՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է
«Քաղպայմանագրի» ցուցակում ընդգրկվածները շունչը պահած՝ սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանն ասելու՝ ով է գնում գործադիր, ով՝ ԱԺ, ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, գրում է «Հրապարակ» թերթը։ Փաշինյանն առանձնազրույցներ է ունեցել որոշ ԺՊ-ների հետ, որոնք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում։ Ի դեպ, բոլորը ձգտում են գործադիր՝ եթե դա հնարավոր է։
Ըստ պարբերականի՝ իրենց պաշտոններին կմնան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով ԱԺ-ից է տեղափոխվել գործադիր և նշանակվել Մեսրոպ Առաքելյանի պաշտոնանկությունից հետո։
Ինչ վերաբերում է Ավանեսյանին, նախապես նրան որոշել էին գործուղել խորհրդարան, սակայն Փաշինյանը փոշմանել է, քանի որ նախարարի համապատասխան թեկնածու չեն գտել։ Բացի այդ, այս պաշտոնին է հավակնում Արարատ Միրզոյանի սանիկ Նարեկ Զեյնալյանը, եթե Ավանեսյանին տանեին ԱԺ, ապա նախարար պետք է նրան նշանակեին, իսկ Փաշինյանը չի ցանկանում Միրզոյանի թիմին նման արտոնություն շնորհել, գրում է «Հրապարակը»:
«Ժողովուրդ» թերթն էլ գրում է, որ իշխանական խմբակցությունում այս օրերին թեժ քննարկվում է դեռևս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագայի հարցը: Բանն այն է, որ ԱԺ նախագահի աթոռը հանձնվելու է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Միրզոյանը կա՛մ պետք է համակերպվի պատգամավորական մանդատ ունեցողի իր կարգավիճակի հետ, կա՛մ երկրից դուրս որևէ պաշտոն զբաղեցնի:
Ըստ թերթի՝ նույն անորոշ վիճակում է նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որին խմբակցությունում դեմ են կրկին տեսնել փոխնախագահի կարգավիճակում: Բացի այդ, Լ. Նազարյանի ամուսինը` Նարեկ Բաբայանը, որը անակնկալ ազատվել էր Անշարժ գույքի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, ՔՊ նախընտրական ցուցակի 71-րդ համարն է ու պատգամավոր է դարձել: Այսինքն՝ Նազարյանի ընտանիքից երկու հոգով պատգամավոր են դարձել, ինչը թիմում չի ընդունվում: Նրանցից մեկին կստիպեն հրաժարվել պատգամավորական մանդատից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:40
За последние 7 лет наш государственный долг удвоился, а жизнь еще больше подорожала. Об этом написал на своей странице в Facebook депутат от блока «Армения», член ВО АРФД Армении Тадевос Аветисян, комментируя вчерашнее заявление премьер-министра Армении Никола Пашиняна о том, что в Армении люди на 50% живут лучше, чем в 2018-м.
-
2025-06-05 19:30
Председатель Совета Федерации Валентина Матвиенко прибыла в Армению с официальным визитом, планируются встречи с руководством страны, сообщила пресс-служба верхней палаты российского парламента.
-
2025-06-05 19:29
Армения не уплачивает взносы в Организацию Договора о коллективной безопасности (ОДКБ) демонстративно. Таким мнением с «Газетой.Ru» поделился первый зампред комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин. Он отметил, что Ереван хочет переориентироваться на Запад, но при этом продолжает пользоваться экономическими связями с Россией.
-
2025-06-05 19:01
Армянское государство не может отказаться от арцахского вопроса. Об этом написал на своей странице в Facebook экс-глава МИД Армении Вардан Осканян.