Последние новости

Պատերազմում զոհվել է 189 արցախցուց մեկը

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է փաստեր ընդդեմ «Պատերազմում ոչ մի ղարաբաղցի չի զոհվել» կեղծիքի.

«Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց` 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի։

Եկեք մի փոքր հաշվենք։

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020 թ հունվարի 1-ի դրությամբ եղել է 2959700, Արցախի մշտական բնակչության թվաքանակը՝ 148800։

Թե քանի ՀՀ քաղաքացի է զոհվել 44-օրյա պատերազմում, հայտնի չէ իշխանությունները մեր զոհերի թիվը թաքցնում են։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ պատերազմի ընթացքում զոհվել է 5000-7000 ՀՀ քաղաքացի։ Եթե անգամ համարենք, որ 5000-7000 զոհերը եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներ, ապա տոկոսային հարաբերությամբ դա կազմում է ՀՀ ընդհանուր բնակչության 0,17-0,24%-ը։

Արցախի պարագայում ստացվում է՝ զոհվել է բնակչության 0,5%-ը, այսինքն՝ Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում։ Կամ այլ կերպ՝ պատերազմի ընթացքում զոհվել է յուրաքանչյուր 592/423 ՀՀ քաղաքացուց 1-ը, իսկ Արցախում 198-ից 1-ը»։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ