«Հրապարակ». ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՆԱԼ ԱԺ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության համաձայն՝ ԱԺ 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն օրենքը չի հստակեցնում՝ հատկապես որ ընդդիմադիր խմբակցության: Որպես կանոն, ներքին համաձայնությամբ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է բաժին հասնում այդ պաշտոնը։ Եվ չնայած իշխանության հետ համաձայնությամբ է կայացվում որոշումը, բայց փակ ընտրությամբ է տեղի ունենում։ 2019-ին փոխխոսնակի պաշտոնում թեկնածուներ առաջադրեց ե՛ւ ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանին, և ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանին, բայց «Իմ քայլը» 108 ձայնով ընտրեց ԲՀԿ ներկայացուցչին, Թանդիլյանին միայն իր խմբակցության պատգամավորները ձայն տվեցին։
Մեր տեղեկություններով, «Պատիվ ունեմ» դաշինքում նույնպես քննարկում են փոխնախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ Այդ դեպքում ՔՊ խմբակցությունից է կախված, թե ով կընտրվի, իսկ իշխանությունը հակված է «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցչին ընտրել, քանի որ «Հայաստան» դաշինքի թեկնածուն այս իշխանությունների անխնա քննադատ Իշխան Սաղաթելյանն է։ Սակայն «Պատիվ ունեմ» դաշինքում դեռ ծանրութեթև են անում՝ առաջադրե՞լ արդյոք թեկնածու, թե՞ ոչ, քանզի դա կնշանակի առաջին իսկ օրվանից խզել հարաբերությունները ընդդիմադիր գործընկերների հետ։
Այնպես որ, առաջիկա խորհրդարանում ճգնաժամը կարող է սկսվել հենց առաջին նիստից՝ ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների հարցը կարող է դառնալ անլուծելի, և դրա շուրջ որևէ համաձայնություն չկայացվել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:16
Всеармянский совет по защите Армянской Апостольской церкви выступил с заявлением, в котором решительно осудил публикацию премьер-министра Армении Никола Пашиняна в Facebook от 19 июля, цель которой — в очередной раз дискредитировать высшее духовенство Армянской Апостольской Святой Церкви и посеять недоверие и ненависть в обществе.
-
2025-07-21 09:14
Что делает Никол Пашинян в связи с Армянской Апостольской церковью? Во-первых, он в ежедневном, ежечасном режиме пишет статусы и держит «горячей» тему для своего электората, затем, как я предполагаю, на следующей неделе появятся какие-то сфабрикованные дела, связанные с архиепископом Микаэлом и архиепископом Багратом, затем он, по всей вероятности, представит какие-то сфабрикованные дела, связанные с какими-то коррупционными сделками церкви, и однажды вечером через свои медиа, так сказать, «сольет» все, что имеет под рукой, так называемые компроматы.
-
2025-07-21 09:12
Баку сознательно идет на обострение отношений с Москвой в угоду США. Об этом в интервью «Абзацу» заявил первый заместитель председателя комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин.
-
2025-07-21 09:10
Военно-морские силы Ирана и России проведут совместные учения в Каспийском море, сообщает иранское агентство Tasnim.