Չարչյանի պաշտպաններ․ Այս որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ կայացրած որոշումը ծաղր է իրավաբանության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, դատարանի կայացրած որոշումից հետո լրագրողներին ասաց Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը Չարչյանին կալանքի տակ թողնելու որոշում է կայացրել։
«Տիկին Աբգարյանն իրականում պրոֆեսիոնալ դատավոր է և իրավաբան, սակայն ներկայացված որոշումը իրականում մեր համար անընդունելի է։ Այս որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ։ Սա միանշանակ քաղաքական երանգ պարունակող հանգամանքներ են, որոնք ստիպում են դատավորին նման որոշումներ կայացնելու»,- ասաց Ալեքսանյանը։
Անդրադառնալով դատախազության նկատմամբ իրենց հնչեցրած գնահատականին և դատախազության արձագանքին, թե փաստաբանները դուրս են գալիս էթիկայի սահմաններից, Ալեքսանյանը նշեց, որ գնահատականները բացառապես իրավական են. «Դատախազության նման գնահատականը անհիմն եմ համարում և կխնդրեմ վերանայեն իրենց մոտեցումները այս հարցի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է կոնկրետ դատախազին՝ գնահատականները եղել են զուտ իրավական դաշտում, եղել են արդարացված։ Վերահաստատում եմ իմ դիրքորոշումը նրա վարքագծի վերաբերյալ։ Թող դատախազությունը իր դիրքորոշումը մեր վարքագծի վերաբերյալ վերանայի, որովհետև մենք էլ շատ բան կարող ենք ասել իրենց վարքագծի վերաբերյալ, ուղղակի զսպում ենք մեզ»։
Պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ դատարանի կայացրած որոշումը իրավաչափ չէ. «Ամեն ինչ էլ ընկալելի է, բայց իրավաչափ չէ։ Բոլորս ասպեկտներով կարելի է այս ամեն ինչը հասկանալ՝ ճնշումներ դատավորների նկատմամբ, նոր որակի մոտեցումներ, բայց դրանցից յուրաքանչյուր կապ չունի իրավունքի հետ։ Մենք եկել էինք Վերաքննիչ դատարան՝ արդարադատության ակնկալիքով։ Դատարանի կողմից բոլոր այն հարցադրումները նիստերի ընթացքում, որոնք հնչում էին, բացառապես մեկ օբյեկտիվ դիտորդի մոտ տպավորություն պետք է թողնեին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվեր»։
Վարդևանյանի խոսքով՝ այս որոշումը քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորում է. «Ինչքան էլ ճնշումները կատարեն, ինչքան էլ այս ապօրինությունները շարունակեն, վստահ եղեք՝ Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 17:03
Всемирно известная певица Дженнифер Лопес выступит в Ереване вместо рэпера Снуп Дога. Правительство Армении на заседании в четверг утвердило изменение в решении о музыкальном проекте "О гастролях в Армении всемирно известной звезды".
-
2025-07-31 17:01
Правительство Армении приобретет уникальную рукопись XIII века, написанную средневековым армянским теологом Саркисом Шнорали.
-
2025-07-31 16:57
Мы всегда были гордой, могущественной нацией, у нас была могучая история, мы являемся нацией с огромным потенциалом, а происходящее сегодня нам не подобает. Об этом 31 июля заявил глава партии «Процветающая Армения» Гагик Царукян.
-
2025-07-31 16:56
Мы решительно осуждаем заявление депутата от правящей в Армении партии «Гражданский договор» Ваагна Алексаняна о якобы «защите церкви» от ее же священнослужителей. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.