Последние новости

Բադասյանը ՍԴ-ում կլինի ՔՊ-ի ներկայացուցիչը

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ՍԴ-ում ինքն է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը:

«Մենք մի կարճ վարժություն կարող ենք անել, կարող ենք բացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, կարդալ, թե ինչ գնահատական է տրվում ընտրություններին և համեմատել 2017 թվականին կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետը: Այնտեղ կտեսնեք, թե ինչ էական տարբերություններ կան: Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող: Անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ:

Օրինակ 2017-ի ընտրությունների գնահատականներում խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրություններին կողմնակի ազդեցությունների, այդ թվում ընտրատեղամասերում, մասին: Այս ընտրությունների նախնական գնահատականներում այդպիսի պգանահատակններ չկան: Հակառակը, կան շատ դրական շեշտադրումներ: Կարծում եմ՝ այս ընտրությունների կապակցությամբ պետք է բոլորս իրար շնորհավորենք, որովհետև սա իշխանության ձեռքբերումը չի, ընդդիմության ձեռբերումը չի,  սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ