Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները պետության հաշվին կմեկնեն ճամբար
Հայաստանի ամբողջ տարածքից շուրջ 3200 երեխաներ այս տարի ամառային հանգիստը կանցկացնեն մանկական ճամբարներում` պետության հաշվին։
Այս մասին որոշումն այսօր ԿԳՄՍ նախարարության առաջարկով հաստատվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
Ինչպես հայտնեց նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ այդ նպատակով նախարարությունը հատկացրել է 335 078 400 դրամ, որի մեջ ներառված են ոչ միայն ճամբարների ծախսերն ու անձնակազմի վարձատրությունը, այլև մարզերից երեխաներին ճամբար տեղափոխելու ու հերթափոխի ավարտին տուն վերադարձնելու ճանապարհային ծախսերը։
«Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում»,– ասաց Դումանյանը:
Նա նաև հայտնեց, որ ճամբարները նախատեսվում է կազմակերպել 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա։
Ծրագրի իրականացման համար ՀՀ տարածքում ընտրվել է 6 մանկական ճամբար և 1 առողջարան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.