Последние новости

Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին

Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Այս մասին News.am-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Դեսպան Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։

Դեսպանը նաև շեշտել է կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ