ՀԱՊԿ-ը չի պատրաստվում Տաջիկստանում ներգրավել կազմակերպության հավաքական ուժերը
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը կարծում է, որ կարիք չկա Տաջիկստանում ներգրավել ՀԱՊԿ հավաքական ուժերը՝ Աֆղանստանի հետ սահմանի պաշտպանության համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Այն ամենից, ինչ մենք այստեղ ուսումնասիրել ենք և քննարկել բարձրաստիճան պաշտոնյաների, ուժային կառույցների ղեկավարների հետ, օրինակ՝ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից ներգրավման հաշվին անձնակազմի թվի աճ, եկել ենք այն եզրակացության, որ տվյալ պահին դրա կարիքը չկա», - ասել է նա:
«Անհրաժեշտության դեպքում, պետությունների ղեկավարների որոշմամբ, Հավաքական անվտանգության խորհուրդը պատրաստ է օգտագործել այդ ուժերը: Բայց առայժմ իմ անձնական կանխատեսումն այն է, որ իրավիճակը չպետք է այդքան հասունանա: Համենայն դեպս, այն միջոցները, որոնք ձեռնարկվում են այստեղ տեղում, օգնում են կայունացնել իրավիճակը, որպեսզի ամեն ինչ աստիճանաբար կարգավորվի», - հայտնել է շտաբի ղեկավարը:
«Լինելով Տաջիկստանում, հանդիպելով, շփվելով, ուսումնասիրելով շատ նյութեր, կասեմ, որ անձամբ ես բավական լավատեսական կանխատեսում և լիակատար վստահություն ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց վառոդը պետք է չոր պահել»,- հավելել է նա:
Հուլիսի 5-ին Տաջիկստանը հայտարարել է սահմանամերձ հատվածներով երկրի տարածք աֆղանական կառավարական 1037 զինծառայողների անցնելու մասին, որոնք ստիպված են եղել նահանջել թալիբների հետ զինված բախումների ժամանակ, ինչը անհանգստացրել է Տաջիկստանի կառավարությանը և ստիպել նրան աջակցության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: