Последние новости

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով այսօր՝ հուլիսի 8–ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես News.am-ը տեղեկանում է ԱԻՆ կայքից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17:38-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:38-ին)։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ