Միջնորդեցին, որ Վահե Գրիգորյանը չմասնակցի
Սահմանադրական դատարանն այսօր` հուլիսի 9–ին, քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ ՍԴ բոլոր 9 դատավորները մասնակցում են նիստին։
Գործի զեկուցողը կլինի Էդգար Շաթիրյանը, ներկա են արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Զարթոնքի» ղեկավար Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրել ՍԴ, որպեսզի դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի նիստին։
«Գրիգորյանը հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՄԻԵԴ–ում։ Գտնում ենք, որ Գրիգորյանը չի կարող մասնակցել այս գործի քննությանը, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի ՔՊ–ի նկատմամբ»,–ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ ՍԴ–ին խնդրում է լուծել Գրիգորյանի` այս գործին մասնակցելու անհնարինության հարցը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ միանում է Զոհրաբյանի միջնորդությանը։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ այս միջնորդությունը չի կարող քննարկվել այս փուլում, քանի որ նման դիմումները ենթակա են քննարկման գործը վարույթ ընդունելու ժամանակ, իսկ այդ փուլն արդեն իսկ անցել է։ Նրա խոսքով` ավելորդ ժամանակ են ծախսելու հիմա այդ հարցի քննարկման վրա։
Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին հավելեց, որ եթե Զոհրաբյանը կարծում էր` Վահե Գրիգորյանը կանխակալ կարծիք ունի, ապա դա կարող էր արդյունքների վիճարկման դիմումի հետ ներկայացնել ՍԴ։ Բացի այդ, ըստ նրա, ոսկե կանոններից մեկն է` չի կարելի նույնականացնել փաստաբանին և վստահորդին, ուստի Գրիգորյանը չի կարող կանխակալ վերաբերմունք ունենալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.