Օլիվեր Վարհե․ ԵՄ-ը կորոնավիրուսի հետ կապված ավելի քան 100 մլն եվրո է հատկացրել Հայաստանին
ԵՄ-ը կորոնավիրուսի հետ կապված անցած տարի Հայաստանին է տրամադրել ավելի քան 100 մլն եվրոյի օգնություն։ Այս մասին հուլիսի 9-ին Երևանում ասել է ԵՄ եվրոպական հարևանության ընդլայնման և քաղաքականության հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհեն։
«Այժմ աշխատում ենք, որպեսզի ընդլայնենք առողջապահության ոլորտի հնարավորությունները, այդ թվում պատվաստման հարցով, որպեսզի ավելացվի տրամադրվող օգնությունը։ Համավարակը չի ավարտվի, քանի դեռ չեն պատվաստվել բոլորը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանն այլևս ժամանակ կորցնելու տնտեսական հնարավորություններ չունի, և պետք է, որպեսզի բոլորը պատվաստվեն։
«ԵՄ-ը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերը։ Բարձր եմ գնահատում բարեփոխումների իրականացումը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանում ընտրություններից հետո կձևավորվի ուժեղ խորհրդարանական մեծամասնություն, որովհետև մենք առջևում մեծ աշխատանք ունենք։ Այցի հիմնական նպատակը հետքովիդային ներդրումային ծրագրին մեկնարկ տալն է Հայաստանի տնտեսության վերականգնման ուղղությամբ՝ տնտեսության աճի արագացված ապահովման և աշխատատեղերի ավելացման նպատակով»,- ավելացրել է Վարհեն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.