Նարեկ Սամսոնյանը դատարանում հաղթել է Նիկոլ Փաշինյանի դստերը` Շուշան Փաշինյանին
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը դատարանում հաղթել է Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստերը՝ Շուշան Փաշինյանին, հաղորդում է Antifake.am-ը:
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը հունիսի 18-ին մերժել է Շուշան Փաշինյանի կողմից ընդդեմ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած հայցը։
Հիշեցնենք՝ Շուշան Փաշինյանը դատական հայց էր ներյացրել Նարեկ Սամսոնյանի դեմ վերջինիս հայտնի «իկրայի» մասին ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սև խավիար է գնում Երևանի ռեստորաններից մեկից։ Շուշան Փաշինյանը պահանջում էր, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև 2 միլիոն դրամ փոխհատուցի իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի համար։
Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից որպես անչափահաս հայցվորի անձը արատավորող ներկայացված արտահայտություններն իրականում ակնարկ են վարչապետի եկամտի ավելացմանը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պահից։ Այն է՝ անձնապես չեն վերաբերվում հայցվոր անչափահաս Շուշան Փաշինյանին։ Այլ կերպ ասած՝ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված վավերապայմանը տվյալ դեպքում բացակայում է, քանզի պատասխանողի ֆեյսբուքյան էջում 26.01.2020 թվականին կատարված գրառումն իրականում հասցեագրված չէ անմիջականորեն հայցվորին և հենց հայցվորը չէ, որ հանդիսացել է քննադատության թիրախ:
Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ հայցվորին տվյալ դեպքում չի հաջողվել դատարանի առջև հիմնավորել, որ քննարկվող քննադատության թիրախ է հանդիսանում հենց հայցվորը և նյութում տեղ գտած փաստացի տվյալներն արատավորում կամ նսեմացնում են անձնապես հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, այսինքն՝ բացակայում է ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի կողմից զրպարտության պահանջներով պարտադիր վավերապայմաններից չորրորդը, այն է․ «որ ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն հայցվորի անձի պատիվը արժանապատվությունը կամ գործարար համբավը», բացակայում է զրպարտության դեպքը և հայցը ենթակա է մերժման, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.
-
2025-07-22 16:25
Один из адвокатов движения "Священная борьба" Ованнес Худоян анонсировал новые судебные иски против политиков и общественных деятелей, оклеветавших архиепископа Баграта Галстанян и других членом движения. Об этом он написал в соцсетях.
-
2025-07-22 16:25
Обострение отношений между Россией и Азербайджаном привело к пониманию того, что Баку не является тем партнером, за которого себя выдавал. Об этом заявил первый заместитель председателя комитета Госдумы по делам СНГ Константин Затулин.
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.