Последние новости

Քաջարանի քաղաքապետին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Երեկվանից Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկված Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Միջնորդությունը կքննվի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ 15։30-ին, տեղեկացնում է News.am-ը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում Քաջարանի քաղաքապետի բնակարանում և ավտոմեքենայում, այնուհետև նա բերման էր ենթարկվել։ Նշենք, որ խուզարկություններ են իրականացվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո ձերբակալվել է մեկ անձ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ