Ալիևը խոսել է կրտսեր Հեյդարի հիվանդության մասին՝ Էրդողանի կնոջ հետ
Ադրբեջանական յութուբյան ալիքներից Azad Söz-ը հերթական բացահայտումն է արել Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի առողջական վիճակի վերաբերյալ։ Որպես ապացույց ներկայացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ Շուշի գնալու ճանապարհին ավտոբուսում Իլհամ Ալիևի ունեցած զրույցից առանձնացված մի վիդեոդրվագ՝ հաղորդման հեղինակը պնդում է, որ Հեյդար Ալիևն առողջական լուրջ խնդիրներ ունի և այժմ բուժվում է Թուրքիայի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Վիդեոդրվագում, որը ըստ հաղորդման հեղինակի անմիջապես հեռացվել է թուրքական և ադրբեջանական հեռուստաալիքներից և համացանցից, Իլհամ Ալիևի և Էմինե Էրդողանի միջև ընթանում է հետևյալ երկխոսությունը․
Իլհամ Ալիև - Շնորհակալություն ցուցաբերած հոգատարության համար։ Հանկարծակի (առանց պատճառի) եղավ։ Եկա, տեսա, որ ոտքն այդպես ուռել է:
Էմինե Էրդողան - Ցավում եմ (բռց․՝ անցած լինի)…
Իլհամ Ալիև - Առանց պատճառի, ինֆեկցիան էլ շատ արագ էր տարածվում, ժամերով, հիվանդանոց հասնելու ժամանակ արդեն մինչև ծունկն էր հասել։
Այնուհետև Ալիևը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում Էմինե և Թայիփ Էրդողաններին ամեն օր հետաքրքրվելու համար, ինչին ի պատասխան Թայիփ Էրդողանը նշում է, որ այդ հիվանդանոցը, որտեղ, ըստ հաղորդման հեղինակի, բուժվում է կրտսեր Հեյդար Ալիևը, լավն է։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Region Monitor-ը, միևնույն յութուբյան ալիքը «Կրտսեր Հեյդարը ծանր հիվանդ է. Նրա բժիշկը խոսել է» վերտառությամբ թողարկման մեջ բացահայտել էր Հեյդար Ալիևի բացակայության պատճառները։ Թողարկման մեջ նշվել էր, որ Իլհամ Ալիևի որդին ծանր հիվանդ է և մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ, ուստի պատահական չէ, որ Իլհամ Ալիևը Շուշի կամ այլ վայրեր այցերի ժամանակ, կամ տարբեր կառույցների բացման արարողությունների գնում է միայն կնոջ և աղջիկների հետ, իսկ միակ տղային և «ժառանգորդին» երբևէ իր հետ չի տանում, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 13:01
Организация продовольствия и сельского хозяйства ООН (FAO) поможет фермерам Тавушской и Лорийской областей Армении освоить вспомогательные цифровые инструменты для ведения сельского хозяйства. Об этом сообщила Sputnik Армения специалист по цифровому сельскому хозяйству офиса FAO по Европе и Центральной Азии Айдай Анарбек кызы в ходе форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-29 12:58
30 лет назад братья Карапетяны построили первую церковь Святого Саркиса после распада Советского Союза.
-
2025-07-29 12:57
Пашинян (премьер-министр Армении – ред.) поручил своим соратникам до конца его отпуска положить ему на стол список сторонников среди священнослужителей с конкретными фактами, чтобы они успели достичь своей цели в вопросе церкви к последнему религиозному празднику года – воздвижению честного и животворящего Креста Господня (Хачверац).
-
2025-07-29 12:55
Очевидно, что николизм постепенно приобретает черты не христианской секты, а совершенно новой религии. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Рубен Меликян.