Последние новости

Մեղրի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Այս տեղեկությունը News.am-ին հաստատեց Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։

Նա հայտնեց, որ Զաքարյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է նաև այն պատճառով, որ պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Մեր հարցին՝ արդյոք Զաքարյանի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, փոխքաղաքապետն արձագանաքեց, որ նա իր կամքով է հրաժարական ներկայացրել։

Արմեն Սամվելյանը հայտնեց, որ ինքը նույնպես շուտով կհեռանա պաշտոնից, իսկ մինչև այդ նա կփոխարինի Մխիթար Զաքարյանին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ