Պուտինը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Զրույցը տևել է շուրջ մեկ ժամ:
ԱՄՆ և ՌԴ նախագահները քննարկել են կիբերհարձակումների ծրագրային շորթումներից պաշտպանվելու հարցերը։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի, նման կիբերհարձակումներն իրականացնում են «Ռուսաստանում դիրքավորված» կիբերհանցագործները: Բայդենի խոսքով ՝ ԱՄՆ–ը կկիրառի ցանկացած միջոց իր քաղաքացիներին ու կենսական կարևոր ենթակառուցվածքները հաքերներից պաշտպանելու համար:
Ամերիկացի առաջնորդն իր գործընկերոջն է փոխանցել ԱՄՆ 16 կազմակերպության ցանկ, որոնք համարվում են կարևոր ենթակառուցվածքներ և որոնց վրա հարձակումները Վաշինգտոնն անընդունելի է համարում:
Բայդենն ասել է, որ «հիմնական կանոնների» խախտման պարագայում ԱՄՆ–ը պատրաստ է պատասխան տալ, բայց բացառել է ռազմական ուժի կիրառման տարբերակը։
Վլադիմիր Պուտինը հակառակը` պնդել է, որ աշխարհում կիբերհարձակումների մեծ մասն իրականացվում է ԱՄՆ-ից, և որ հակառուսական ակնարկներն այս դեպքում հարկ է դադարեցնել։
Նա նաև շեշտել է, որ Մոսկվան նախկինում էլ կիբերհարձակումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների հարցումներին ի պատասխան։ Բայց որևէ փոխադարձ տեղեկություն ամերիկյան հատուկ ծառայություններից չի ստացել:
Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին։ Նրանք բարձր են գնահատել իրենց թիմերի աշխատանքը ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովից հետո, որի արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միաձայն որոշում է կայացվել վերականգնել անդրսահմանային հումանիտար օգնության տրամադրումը Սիրիային, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 12:45
В эфире Alpha News политолог, эксперт Фонда стратегической культуры Андрей Арешев прокомментировал армяно-российские отношения и подчеркнул, что в Армении есть связанные с властью силы, которые делают ставку на деградацию отношений.
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.