Հայկ Չոբանյանը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Ինչպես հայտնում են նախարարությունից, զրույցի ընթացքում Չոբանյանը նշել է, որ Հայաստանի համար ստրատեգիական կարևորություն ունի բարձր տեխնոլոգիական արտադրության բնագավառի զարգացումը: Հաշվի առնելով Ֆրանսիայի հարուստ փորձը այդ ոլորտում՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Ֆրանսիա, հանդիպել տեղի գիտական ու տեխնիկական հետազոտությունների համար պատասխանատու մարմինների, կազմակերպությունների և կրթօջախների հետ:
Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ այցի շրջանակներում նախատեսում է նաև այցելել Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին։ Ի դեպ, Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր համակարգիչ նվիրել։
Դեսպան Լաքոտը կարևորել է նախարարի պաշտոնակատարի նախատեսված այցը Ֆրանսիա` համագործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով, ինչպիսիք են, օրինակ, արհեստական բանականությունը, արբանյակային ծրագրերը, միջուկային արդյունաբերությունը և այլն: Նա նշել է, որ դեսպանությունը կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն կտրամադրի՝ այցը բարձր մակարդակով իրականացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունակությունների զարգացման ու նոր հմտությունների ձեռքբերման նպատակով հայ և ֆրանսիացի մասնագետների համար փոխայցերին, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը, էկոհամակարգի նոր ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.