Последние новости

Ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ու ավտոտրանսպորտի երթևեկության, Լաչինի միջանցքով պարենի ու տարբեր ապրանքների փոխադրման անվտանգության ապահովման խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, ռուս խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով մարտական պատրաստության միջոցառումներ ու խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ է իրականացնում, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ