Ինչո՞ւ է ՔԿՀ-ներում ընդդիմությունն ավելի շատ ձայն հավաքել
Ինչպես է ստացվել, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմությունն ավելի շատ ձայն է ստացել, քան այլ վայրերում։
Այս հարցն այսօր ՍԴ-ում շարունակվող ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի քննությանը բարձրացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Մենք չենք կարող քարոզիչներ ուղարկել ՔԿ հաստատություններ, և այդ մարդիկ ինֆորմացիա ստանում են բավական միջնորդավորված։ Վստահ եմ` դուք էլ քարոզիչներ չեք ուղարկել այնտեղ»,– ասաց Հարությունյանը` դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ով ՍԴ–ում հանդես է գալիս որպես ՔՊ ներկայացուցիչ։
«Քարոզիչներ չգնացին ու հանկարծ պարզվեց, որ ընդդիմությունը շատ ավելի շատ ձայն ստացավ ՔԿՀ–ում։ Իսկ որտեղ քարոզիչներ կային երկու կողմից հանկարծ լրիվ այն պատկեր է։ Պատասխանը պարզ է. որովհետև դուք քարոզիչներին ճնշեցիք, որովհետև դուք քարոզիչներին հետապնդեցիք և դրա համար հասարակությունում` ՔԿՀ–ից դուրս, եղավ այլ պատկեր»,– ասաց Հարությունյանը։
Բադասյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է վարչական ռեսուրսի կիրառման համար ու հարցրեց` ինչպես է, որ ՔԿՀ–ներում վարչական ռեսուրս չի կիրառվել։
«Պատիվ ունեմ»– ի ներկայացուցիչը պատասխանեց. «Որովհետև ՔԿ հաստատություններում ընտրողների թիվն այդքան մեծ չէ»։
Հարությունյանը նաև հավելեց, որ անձամբ ճանաչելով Ռուստամ Բադասյանին, վստահ է, որ նա նման բան երբեք թույլ չէր տա։ Բայց նրա ներկայացրած քաղաքական թիմի մյուս անդամների մասին հակառակ կարծիքին է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: