Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԼԻՆԵԼՈ՛Ւ Է, ԵՎ ԱՅՆ ՍԿԻԶԲ Է ԱՌՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԻՑ
Այս այցը խոսում են այն մասին, որ անուղղելի միամիտների, կոսմոպոլիտ դավաճանների ու անհայրենիք աղանդավորների կողմից ընտրած Նիկոլը՝ պատրաստ է հանձնել նաև Հայաստանի որոշ տարածքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնալովց տարբեր երկրների դեսպանների այցին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք:
«Պատահական չէ, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո են, Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, միասնական այց կատարել դեպի ազերների կողմից օկուպացված հայկական Շուշի։
Այս այցի մեկնաբանությունները, տարածվող լուսանկարներն ու դրանց միջազգային արձագանքը բացատրվում է հետևյալ կերպ։
Պարզ է, որ դիվանագետներն, առանց իրենց մայրաքաղաքների համաձայնության, չէին գնա օկուպացված հայկական Շուշի։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ևս, անտեսում է Նիկոլի Հայաստանը։ Սա նշանակում է, որ եթե Հայ ժողովուրդը քվե է տալիս Շուշին հանձնող կապիտուլյանտին,ապա այդ ժողովուրդը՝ ըստ միջազգային հանության, այլևս իրավունք չունի Արցախյան հարց բարձրացնի, կամ նույնիսկ իր սեփական անվտանգությունից խոսի։
Այս այցը խոսում են այն մասին, որ անուղղելի միամիտների, կոսմոպոլիտ դավաճանների ու անհայրենիք աղանդավորների կողմից ընտրած Նիկոլը՝ պատրաստ է հանձնել նաև Հայաստանի որոշ տարածքներ։ Իսկ միջազգային հանրությունը՝ լայն ժպիտով ողջունելու է դա, որովհետև.
1. Նախ, դա բխում է իր շահերից.
2. Հայ մտավորականությունն այսօր վախկոտ է և մորթապաշտ.
3. Հայ քաղաքական գործիչներից շատերը՝ վաճառվեցին օտարների շահերին։
4. Հայ ժողովրդը, շատ «գեղեցիկ» պառակտվեց ու «թշնամացավ» միմյանց հետ։
5. Հայի Բանակը դարձավ պիոներական բանակում, իսկ բոլոր կառույցների գեներալները՝ անողնաշար ձեռնասուններ։
6. Հայի քաղաքական ուժերը՝ իր կապիտուլյանտի դեմ միավորվելու և նրան իշխանությունից քշելու փոխարեն, բաժանվեցին 25 առանձին մասերի և գնացին կապիտուլյանտի ղեկավարած ընտրության։
7. Հայ ընտրողը՝ ընտրություններում դավաճանեց Շուշիին, Դադիվանքին, Սյունիքին, Հայաստանին, Արցախին, իր երեխաներին, իր թոռներին, իր սեփական ինքնիշխանությանը։
8. Հայը կարծես թե, հոգնել է անկախություն ունենալուց և իր համար միևնույն է, թե ո՞վ «տիրություն կանի» իր երկրին։
Բայց սա, ընդամենը տվյալ ժամանակի աշխարհաքաղաքական խաղերի և կապիտուլյացիոն իշխանությունների խաբուսիկ արդյունքն է։ Կանցնի շատ կարճ ժամանակ և Հայը կգիտակցի իր Աստվածային էությունը։ Նորից կվերածնվի ու ոտքի կկանգնի, որովհետև չի՛ մեռել Հայի ոգին։ Գուցե նեղված է, վիրավոր է, շփոթված ու խաբված է, բայց հաստատ սպանված չէ՛։
Հայկական վերածնունդ լինելո՛ւ է, և այն կրկին սկիզբ է առնելու Աստվածային էներգետիկա և անկոտրուն ոգի ունեցող Արցախից։
Հայը ապրե՛լ է, և հավերժ ապրելո՛ւ է իր՝ հայկական բարձրավանդակում։ Հայը, վերածնված ուժով, հավատքով և քաղաքական կամքով, տեր է կանգնելու իր երկրին ու սեունդներին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.