ԿԸՀ-ն Սահմանադրական դատարանում ընդունեց ընտրախախտումների փաստը
Ընտրական ցոուցակներն օրենքով նախատեսված ժամկետներում հրապարակվել են, բայց եղել են թերի: Սահմանադրական դատարանում ԿԸՀ-ն այսօր՝ հուլիսի 11-ին անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված 109 ընտրատեղամասերում ստորագրությունների բացակայության խնդրին, ընդունեց, որ եղել է նման խնդիր:
ԿԸՀ ներկայացուցիչը նշեց, որ սքանավորումից հետո հրապարակվել են նաև բացակայող փաստաթղթեր, որտեղ ևս կան ստորագրություններ։ Դրան ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը նշեց, որ դրանք արդեն իսկ կասկածի տակ են դրվում, որովհետև ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է։ ԿԸՀ-ն ընդունեց, որ ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է ընտրական ցուցակների պաշտոնական հրապարակման մասով։ ԿԸՀ-ն ընդունեց այն, որն կրկնվող ցուցակի էջեր են եղել թվով 9 ընտրական տեղամասերում, որոնք հայտնաբերել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ նույնիսկ այդ հարցով նյութերն ուղարկվել են դատախազություն։ Դա ևս Ընտրական Օրենսգրքով արձանագրված խախտում է, որը նաև ֆիքսվեց ՍԴ նիստի ընթացքում, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչի կողմից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին հարցուպատասխանի միջոցով։ ՍԴ-ում նիստի ընթացքում ԿԸՀ-ի ներկայացուցիչը ընդունեց նաև այն, որ անձը գտնվելով Հայաստանի Հանրապետությունից դուրս, նրա փոխարեն առկա է եղել ստորագրություն, այդ թվում՝ անձնագրային տվյալներ, իրականությանը համապատասխանում էր։ ԿԸՀ-ի նախնական դիտարկումն այն էր, որ պարզապես ուրիշ անձ է նշված հատվածում ստորագրել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».