Բռնություն գործադրելով Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել.
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն այսօր ժամը 00։00-ի սամաններում գնացել ենք քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, մտել ենք ներս և հայտնել, որ ինքնակամ ներկայացել ենք։ Դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Իրավապահ մարմիններին չի հետաքրքրում իրենց հեղինակությունը!!!
Սուտն ու կեղծիքը դարձրել են ուղենիշ, այնինչ դրանք իրավապահ և օրինապահ բառերին հականիշ են։
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն այսօր ժամը 00։00-ի սամաններում գնացել ենք քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, մտել ենք ներս և հայտնել, որ պայմանավորվածության համաձայն ինքնակամ ներկայացել ենք։ Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։ Համառ ջանքերից հետո փաստաբաններին ևս ներս են թողել և հետագա գործողությունների ընթացքում պարզվել է, որ 2 օր է ոստիկանության աշխատակիցներն ակնհայտ անօրիանական գործողություններով և կեղծիքներով հիմքեր են նախապարաստել Մ․Զաքարյանին ձերբակալելու համար, ոպեսզի իրականացանեն այս խայտառակ մասկի-շոուն։
Ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։
Ձերբակալման հիմքն այն ակնհայտ կեղծ տեղեկություններ են, թե իբրև ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել Մխիթար Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։
Իրականում ոստիկաները տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամը հատուկ տանը սպասում է, որպեսզի հանձնեն ծանուցագիրը, խնդրել ենք՝ այդպիսին լինելու դեպքում այն հանձնել կամ տեղեկացնել դրա մասին։ Դիտավորյալ չեն հանձնել և չեն տեղեկացրել։
Պնդում եմ, որ այդ ծանուցագիրը հանձնելու անհնարինության մասին տեղեկություններն ակնհայտ կեղծ են, որոնց վերաբերյալ ունեմ անհերքելի ապացույցներ։
Ստի և կեղծիքի թագավորություն․․․
Հանցագործություններ կատարելով շինծու հանցագործություների դեմ «պայքարող» ոստիկաններ․․», - նշել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.