Սյունեցիներին ստիպում են ցուցմունք տալ. Թաթոյանը բողոքներ է ստացել
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ սյունեցիներից բողոքներ է ստացել այն մասին, թե իրավապահ մարմինները սպառնալիքով ստիպում են ցուցմունքներ տալ ընտրակաշառքի վերաբերյալ։
Սյունիքի մարզի բնակիչները մասնավորապես հայտնել են, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկում իրենց ու հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Բնակիչների խոսքով` Գորիս, Քարահունջ, Որոտան համայնքների ղեկավարներն իրենց սոցիալական աջակցություն են տվել, որոնք իրավապահները ստիպում են ներկայացնել որպես ընտրակաշառք:
Բնակիչները պնդել են, որ իրենք մշտապես սոցիալական աջակցություն են ստացել, և դրանք որևէ առնչություն չունեն ընտրությունների, վարչապետի պաշտոնակատարին կամ այլ քաղաքական ուժի ղեկավարի օգտին քվեարկելու կամ չքվեարկելու հետ:
Ըստ ահազանգերի՝ հատկապես ճնշումներ են գործադրում կանանց նկատմամբ` իրենց կամ ամուսիններին Երևան տանելու, ձերբակալելու կամ կալանավորելու սպառնալիքներով:
Այդ մասին առկա են նաև հրապարակումներ համացանցում, որոնք այսօր կուղարկվեն դատախազություն՝ քննության նպատակով։
Թաթոյանը նաև աշխատանքային խումբ է գործուղել Սյունիք։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր այցեր կիրականացվեն նաև Քարահունջ, Որոտան վարչական շրջանների կալանավորված ղեկավարներին, ինչպես նաև Քաջարան համայնքի ղեկավարին, որը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 18:10
Доходы бюджета Армении за I полугодие 2025 года выросли на 15,2% и составили 1 433 млрд драмов (~ 3,72 млрд $). Расходы увеличились на 19,4%, достигнув 1 472 млрд драмов (~ 3,82 млрд $), но при этом оказались примерно на 15 % ниже запланированных показателей. Эти данные отражены в статистике министерства финансов Армении.
-
2025-07-30 18:09
Апелляционный уголовный суд признал незаконным обыск 18 июня в доме главы ГК «Ташир» Самвела Карапетяна. Об этом сообщила адвокат Лианна Гаспарян.
-
2025-07-30 18:01
Бывший депутат Бундестага Эдуард Линтнер был признан виновным в получении более 60 000 евро от структур, связанных с Азербайджаном, за положительные высказывания и политическую деятельность в интересах этой страны в Совете Европы, сообщает ZDF.
-
2025-07-30 18:00
Апелляционный суд отклонил жалобу адвокатов по поводу ареста главы Ширакской епархии ААЦ, архиепископа Микаэла Аджапахяна.