Լավրով. Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել
ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ այլ ռազմական օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր, ոչ ոք նման հայտ չի ներկայացրել: Այս մասին երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակներում,- ասել է նա:- Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ չի դիմել համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»:
Նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին, ասել է Լավրովը:
Նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին, ասել է Լավրովը:
«Չեմ կարծում, որ անվտանգության շահերից կբխեին ԱՄՆ նոր ռազմական կայանները Կենտրոնական Ասիայում»,- ասել է նա՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի տեղեկությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները կարող են զորքեր տեղափոխել Աֆղանստանից Կենտրոնական Ասիա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».