Որոտանի գյուղապետը 2 ամսով կալանավորվել է
Դատարանի որոշմամբ Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը News.am-ին հայտնեց նրա փաստաբան Արսեն Վարդանյանը։
Նա նշեց, որ դատարանը Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել։
Նա տեղափոխվել է Գորիսի ՔԿՀ։
Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։
Ըստ նախաքննական մարմնի՝ նա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավարը, և առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա որոշ քաղաքացիների հայտնել է՝ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.