Հույն հասարակությունը վրդովված է օկուպացված հայկական Շուշիում դեսպանի այցով
Հույն հասարակությունը վրդովված է, որ Ադրբեջանում երկրի դեսպան Նիքոս Պիպերիգոսը միացել է քարոզչական շրջագայությանը պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղի գրավված շրջաններում, գրում է Greek City Times-ը։
«Բաքվում Հունաստանի դեսպան Նիքոս Պիպերիգոսը մասնակցել է քարոզչական շրջագայությանն ավելի քան 40 դիվանագետների հետ միասին, որը կազմակերպվել էր ադրբեջանական ռեժիմի կողմից վերջերս պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղի գրավված շրջաններում։
Հիշեցնենք, որ անցած տարի դեսպաններին հավատարմագրեր շնորհելու արարողության ժամանակ Ադրբեջանի դիկտատոր Իլհամ Ալիևն ասել է․ «Ես կարող եմ ձեզ ասել, և դա գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն ընկեր և գործընկեր է, այլ նաև եղբայրական պետություն։ Առանց վարանելու մենք սատարում ենք Թուրքիային և մենք կաջակցենք նրան բոլոր իրավիճակներում։ Մենք սատարում ենք Թուրքիային բոլոր հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրական ծովի հարցում»։
Այդուհանդերձ, չնայած ադրբեջանցի դիկտատորն անկեղծորեն ասել է, որ իր երկիրը կուրորեն կսատարի Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովում հունական ծովային իրավունքները գողանալու նրա փորձերում, Հունաստանի դեսպանն, այնուամենայանիվ, միացել է քարոզչական շրջագայությանը։
Հույն հասարակությունը վրդովված է դրանով, առավելևս, ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են մասնակցել այդ շրջագայությանը։
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել հունվարին, որում հաստատել են միմյանց տարածքային հավակնություններին աջակցությունը Հունաստանի, Հայաստանի և Հնդկաստանի նկատմամբ։
Չնայած Ադրբեջանը չի խոստովանում ապօրինի կազմավորումը, որը հայտնի է Թուրքիայում՝ որպես «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն», Նախիջևանը ճանաչում է այն՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևը։
Որոշումներ կայացնող անձինք դեռևս պաշտոնապես չեն ճանաչել այն՝ մտավախություններից ելնելով, որ Հունաստանն ու Կիպրոսը կարող են պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը։
Ծագում է հարց՝ ինչու է դեսպան Պիպերիգոսը միացել քարոզչական շրջագայությանը Լեռնային Ղարաբաղի գրավված շրջաններում, հատկապես, երբ նրա ամերիկացի, ռուս և ֆրանսիացի գործընկերները հրաժարվել են անել դա։
Դեսպանը չի պատասխանել սոցիալական ցանցերի օգտատերերի հարցերին։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել հարցերին, որոնք ուղարկվել էին Greek City Times-ին հրապարակման պահին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.