Սահմանների բացումից հետո 13.342 ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան
Հունիսին միջազգային ճանապարհորդների այցերը Վրաստան աճել են 294,2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Ընդհանուր առմամբ, հունիսին միջազգային ճանապարհորդները Վրաստան են կատարել 116.6 հազար այց, որոնցից 104.6 հազարը՝ զբոսաշրջային: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների այցելությունների թիվն աճել է 286.8 տոկոսով:
Այցելությունների ընդհանուր թիվը հունվար-հունիս ժամանակահատվածում կազմել է 446.1 հազար, ինչը 66,4 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում:
Մայիսին ամենաշատ այցերը Վրաստան կատարել են Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները. Վրաստան է այցելել 13.342 ՀՀ քաղաքացի:
Փետրվարի 1-ին բացվել են երկրի օդային սահմանները, և ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ մայիսին թռիչքների քանակը վերականգնվել է 65 տոկոսով՝ համավարակային ժամանակահատվածի հետ համեմատ: Հունիսի 1-ից Վրաստանն արդեն բացել է իր ցամաքային սահմանները, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.