Թաթոյան․ Այժմ չի կարելի սահմանազատում իրականացնել
Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը լեգիտիմացնում է Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումները: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ներկա պայմաններում չի կարելի սահմանազատում իրականացնել։ Խաղաղությունը մեզ համար բացարձակ կարևոր արժեք է, բայց այն չպիտի լինի մարդկանց իրավունքների հաշվին։ Սահմանամերձ բնակիչների իրավունքները պետք է վերականգնվեն, կամ նշված գործընթացները պետք է իրականացվեն ադրբեջանցի զինծառայողների դուրսբերմանը զուգահեռ», - նշել է ՄԻՊ–ը։
Թաթոյանը հավելել է, որ սահմանազատումը պետք է ճիշտ իրականացվի, որպեսզի համայնքների բնակիչների ոչ մի իրավունք չխախտվի:
Իսկ եթե ադրբեջանցի զինծառայողները մնան ներկայիս դիրքերում ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ապա քաղաքացիների իրավունքները չեն կարող վերականգնվել։
Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.