Գրիգորյանը` Սյունիքում ադրբեջանական միջանցք ստեղծելու մասին
Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվող հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանում չի ենթադրում ինչ-որ միջանցքի ստեղծում։ Այս մասին hraparak.am-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
«Ուզում եմ ևս մեկ անգամ վստահեցնել և արձանագրել, որ միջանցքային տրամաբանության հարց ես երբևէ չեմ քննարկել, չեմ քննարկում ու չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, և էդ կոնտեքստում որևէ բան մեկնաբանելու կարիք ու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է», – ասել է Գրիգորյանը։
«Միջանցքային տրամաբանություն» բառակապակցությամբ ենթադրվում է կողմերից մեկի կողմից լրացուցիչ սուվերեն իրավունքների տրամադրում։ Սա փոխվարչապետի պաշտոնակատարը բացառում է։
Գրիգորյանը նաև նշել է, որ տարածաշրջանում ուղիների ապաշրջափակման տրամաբանությունը ենթադրում է Ադրբեջանի և այլ երկրների կողմից հայկական տարածքի օգտագործման հնարավորություն բեռների տարանցման և ընդհանուր առևտրաշրջանառության համար։
«Ճանապարհներն էլ ադրբեջանական կողմից որևէ հսկողության չեն ենթարկվելու, ինչպես նաև արտոնյալ կամ որևիցե մի հատուկ կարգավիճակ չեն ունենալու», – վստահեցրել է Գրիգորյանը։
Հարցին, թե արդյո՞ք Սյունիքի տարածքով անցնելու է ճանապարհը, Գրիգորյանը դժվարացել է պատասխանել՝ հավելելով, որ դա կախված է ենթակառուցվածքների վիճակից և արդյունավետությունից:
Մհեր Գրիգորյանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխնախագահների կազմում գործող հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է: Չնայած ապրիլից հանձնաժողովի աշխատանքը դադարեցվել է, սակայն այսօր տեղեկություն է հայտնվել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` Բաքու կատարած այցի մասին:
Նշենք, որ ադրբեջանական իշխանությունները մշտապես պնդում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ադրբեջանի նախագահը նույնիսկ սպառնացել է, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, ապա իրենք պատրաստ են այն ուժով վերցնել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.