Ստամբուլի Սուրբ Թագավոր եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել
Ստամբուլի Սբ. Թագավոր եկեղեցու խաչի շուրջ պար բռնած քաղաքացիների ձերբակալությունից շատ չանցած հայտնի դարձավ, որ ոստիկանությունում նրանցից խոստովանական ցուցմունքներ վերցնելուց հետո ազատ են արձակել: Երկուսի նկատմամբ սահմանվել է տնային կալանք: Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը։
Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ:
Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիները ձերբակալվել են:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում հրապարակված տեսաաուղերձում միջադեպը կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և սադրանք որակեց, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.