Վահե Հակոբյան․ 12 օրից ավելի է իշխանությունները թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր հանդես կգա հայտարարությամբ. Այս մասին հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով իրականացվող ստուգումներին։
Հակոբյանը՝ բացելով փակագծերը նշեց, որ 12 օրից ավելի է արդեն իշխանությունները ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և վնասների։
«Չեն հասկանում, որ կանգնում է տարադրամի եկամուտը։ Արդեն 12 օրվա ընթացքում Հայաստան չի մտել 20 միլիոն դոլար և դա հղի է վտանգներով և երկրում կառաջացնի տարադրամի կուրսի տատանում»։
Հակոբյանը նշեց, որ այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պաշտոնապես հայտարարություն կտարածեն։ Հավելեց, որ իրավապահ մարմինները երկու օր առաջ են կոմիբինատի տարածքը լքել։
«Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին, երևի Սև լիճը շփոթել էին կոմբինատի հետ ու երեկ տարածքը լքել են»։
Հակոբյանը հավելեց նաև, որ մարզում շարունակվում է իրավապահ մարմինների տեռորը, հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքր, տարեցներն ու կանաք։
Հակոբյանը հիշեցրեց, որ Քարահունջում և Որոտանում քաղաքացիներից կորզում են ցուցմունքներ, ինչը հաղորդում է հանցագործության մասին և իրավապահները դրանց չեն արձգանքում։
«Արձանագրում եմ, որ մի քանի քննչական՝ մոտ 10 խումբ է աշխատում, որոնք նույն կերպ փորձում են իմ վրա, համայնքապետերի վրա ամրացնել ինչ-որ կորզած ապօրինի ցուցմունքները և նման մթնոլորտ է տիրում Սյունիքում», տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.