Իշխան Սաղաթելյան․ Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց
«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի պետությունը կործանումից փրկելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո կորոշենք` վերցնելու ենք մանդատները, թե ոչ։ Եթե անգամ վերցնենք ու զգանք, որ մեր պայքարը խորհրդարանում արդյունք չի տալիս, սա իմ կարծիքն եմ ասում, պատռելու ենք այդ մանդատները ու դուրս գանք փողոց։ Լինի փողոցում թե խորհրդարանում, մենք շարունակելու ենք լինել ռադիկալ ընդդիմություն», – ասաց Սաղաթելյանը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քաղաքական տեռոր են որակում Սյունիքի համայնքապետների կալանավորումներն ու քրեական գործերը։
«Գիտեք, որ կալանավորվել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, քրեական գործեր են հարուցվել Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի դեմ։ Հարց է ծագում` ինչու ընտրություններից հետո և ինչու հենց Սյունիքում, որտեղ պատերազմի ժամանակ այս բոլոր համայնքապետները մասնակցել են Սյունիքի պաշտպանությանը», – նշեց դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը։
Նա հավելեց, որ Սյունիքի այն բոլոր համայնքապետները, որոնք աջակցում են ներկայիս իշխանություններին, Սյունիքի մարզպետարանից գումար են ստացել սոցիալական օգնությունների ու պարգևավճարների տեսքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 13:53
Конституция содержит одну декларативную норму, согласно которой Республика Армения признает исключительную роль Армянской апостольской церкви в жизни армянского народа и ее независимое управление. Об этом заявила в беседе с журналистами в парламенте 6 июня министр юстиции Армении Србуи Галян.
-
2025-06-06 13:48
Руководители и представители городов-побратимов Армении и России обсудили на полях X Российско-Армянского межрегионального форума перспективы сотрудничества.
-
2025-06-06 13:44
Экс-министр обороны Арцаха Самвел Бабаян обратился в Следственный комитет Армении (СК) в конце мая с заявлением о возбуждении уголовного дела. Эту информацию Armenia Today подтвердила пресс-секретарь ведомства Кима Авдалян.
-
2025-06-06 13:41
В 2024 году Армения и Россия в 1,6 раза нарастили взаимнуюмитрий торговлю. Об этом во время 10-го армяно-российского межрегионального форума 6 июня в Ереване заявил замминистра экономического развития России Дмитрий Вольвач.