ԱԱԾ հատուկ ջոկատայինները բերման են ենթարկում Զանգեզուրի կոմբինատի աշխատակցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԱԾ հատուկ ջոկատայիններն ու ոստիկանության աշխատակիցները այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան մտել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի վարչական շենք և բերման են ենթարկել մի քանի աշխատակիցների:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում աշխատակիցներից մեկին և չեն պատասխանում հարցին, թե ուր են տանում և ինչու:
Ավելի վաղ News.am-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշել է, որ ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատն առավոտյան ժամը 10։30–ի սահմանում, առանց համապատասխան որոշման, ներխուժել է կոմբինատի վարչական շենք. ««Պատերի ու դարպասների վրայով ներխուժել են շենք, ու սկսել ահաբեկել աշխատակիցներին։ Աշխատակիցներին քաշքշելով հարցաքննության են տարել, թե ինչ է հիմքը, որ նրանց հարցաքննության են տարել, անհասկանալի է։ Մեր իրավաբանն այնտեղ է, բայց նրան արգելում են շփվել աշխատակիցների հետ»,– ասել էր նա:
Վահե Հակոբյանը հիշեցրել է, որ 70–ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, և եթե այսպես շարունակվի, պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չեն ունենալու:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».