Վահե ՀԱԿՈԲՅԱՆ․ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԶՈՀ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ԱՅՍՕՐ ԱԱԾ-Ն ԶԲԱՂՎԱԾ Է ԿՈՄԲԻՆԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԽԱՓԱՆԵԼՈՎ
ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը, առավոտյան ժամը 10։30–ի սահմանում, առանց համապատասխան որոշման, ներխուժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ՓԲԸ–ի վարչական շենք։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Պատերի ու դարպասների վրայով ներխուժել են շենք, ու սկսել ահաբեկել աշխատակիցներին։ Աշխատակիցներին քաշքշելով հարցաքննության են տարել, թե ինչ է հիմքը, որ նրանց հարցաքննության են տարել, անհասկանալի է։ Մեր իրավաբանն այնտեղ է, բայց նրան արգելում են շփվել աշխատակիցների հետ»,– ասաց Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ լուրջ գործերը թողած, ԱԱԾ–ն փորձում է վախի մթնոլորտ ստեղծում։
«Սահմանում այսօր զոհ ունենք, Ադրբեջանում մեր հայրենակիցներին են դատում լրտեսության, ահաբեկչության և այլ հոդվածներով, բայց այսօր ԱԱԾ–ն զբաղված է կոմբինատի աշխատանքը խափանելով։ Մեր բացատրությունն այն է, որ իրենք ուզում են վախի մթնոլորտ ստեղծել։ Երեկ կոմբինատի կողմից հայտարարվեց՝ 70–ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, եթե այսպես գնա, մենք էլ պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չենք ունենալու»,– հավելեց Վահե Հակոբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.