Առուշանյանի փաստաբան․ Սա Սյունիքը գլխատելու ծրագիր է
Սա իշխանությունների կողմից շարունակվող քաղաքական հետապնդման մի մաս է, այստեղ իրավական գործընթացի մասին խոսելն ավելորդ է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով՝ Դատախազության ԿԸՀ ներկայացրած միջնորդությանը՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու թույլտվություն ստանալու նպատակով։
«Այս ամենն ինձ մոտ ժպիտ է առաջացնում։ Քաղաքական հետապնդումն էլ ինչպե՞ս է լինում։ Նախ՝ Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը, մյուս համայնքների ղեկավարները, հիմա էլ Առուշ Առուշանյանը. սա ուղղակի Սյունիքը գլխատելու ծրագիր է, որի մի մաս է կազմում նաև Առուշ Առուշանյանը։ Այս գործընթացին իրավական գնահատական տալը, ուղղակի միամտություն կլինի»,– ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այժմ սպասում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։
«Գաղտնիք չէ, թե ԿԸՀ–ն ինչ որոշում է կայացնելու, վստահ ենք, որ զրկելու են անձեռնմխելիությունից և թույլ տան, որ քրեական հետապնդման մարմինը կալանավորման միջնորդություն ներկայացնի։ Հիմա սպասողական վիճակում ենք, մարտական ենք տրամադրված»,– նշեց փաստաբանը։
Թե ինչ գործի շրջանակում են Առուշ Առուշանյանին ցանկանում անձեռնմխելիությունից զրկել և կալանավորել, փաստաբանն ասաց, որ հստակ տեղեկություն չունի, միայն ենթադրում է, որ այն կապված է Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի առնչությամբ գործի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».