Последние новости

Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը:

ՔԿ-ից News.am-ին հայտնում են, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս.Ալավերդյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ