Последние новости

Բաքվում դատախազը ՌԴ քաղաքացու համար 11 տարի է պահանջել

Բաքվում կայացել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ հարուցված գործով հերթական դատական նիստը:

Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ Դուբակովն իբրև Արցախում մասնակցել է ՀՀ ԶՈւ զորավարժություններին։

Դատախազը պահանջել է Դուբակովին դատապարտել 11 տարվա ազատազրկման և պատիժը կրելուց անմիջապես հետո արտաքսել։

Ամբաստանյալի փաստաբանը հայտարարել է, որ Դուբակովը Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ չի կռվել, և խնդրել է դա դիտարկել որպես «մեղմացնող հանգամանք»։ Դատավարությունը կշարունակվի հուլիսի 22-ին։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները պնդում էին, որ Դուբակովը կռվել է ԼՂ–ում՝ հայկական կողմից։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանք են առաջադրել «ահաբեկչություն», «մասնակցություն հանցավոր խմբավորմանը», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ