Ավինյան․ Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ
Սահմանային լարվածություն կա, և դա ստեղծում է Ադրբեջանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին, այսպիսի հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնել են սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:
«Ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություն ստեղծում սահմանին։ Շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանաք, ընդունենք, ինչպես նաև համոզենք մեր միջազգային գործընկերներին։ Սահմանային նմանատիպ լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ` հնարավորինս զսպված։ Բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգությունը մեր զինված ուժերի, մեր սահմանային զորքերի պարտականությունն է, և մեր պարտականությունն է դա ապահովել»,– ասաց նա։
Խոսելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հնարավորության մասին` Ավինյանը շեշտեց, որ դա վաղ թե ուշ պետք է տեղի ունենա, ընդ որում, բոլոր հարևանների հետ։
«Բայց, այսպես ասած, շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում ու շանտաժի մեթոդով փորձել մղել մեզ ինչ–որ գործողությունների` դա անարդյունավետ ճանապարհ է, որևէ արդյունք չի կարող տալ։ Այսինքն` շանտաժի մեթոդը ՀՀ իշխանությւնների ու ՀՀ ժողովրդի համար ընդունելի լինել չի կարող։ Այո՛, անպայման պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի` ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ Հայաստանը կանի ամեն ինչ, որ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով։
Նրա դիտարկմամբ` Ադրբեջանի կողմից ստեղծված արհեստական խնդիրների լուծումից հետո միայն հայկական կողմը կխոսի ֆունդամենտալ հարցերի մասին։
Առաջնահերթությունների շարքում փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց նաև Արցախի կարգավիճակի հարցը` ընդգծելով, որ քանի դեռ այդ հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունները վերսկսված չեն, այլ լուծումների ու մոտեցումների մասին դժվար կլինի խոսել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.