ՀՀ–ն «AirArabia»-ի հետ համատեղ նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր ստորագրեց
«AirArabia»-ն և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF) այսօր ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ ազգային փոխադրողը լինելու է լոուքոսթեր, ինչը կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար։
«Իհարկե, շատ դժվար է հաջողակ ավիաընկերություն ստեղծելը, քանի որ ոլորտը շատ մրցակցային է։ Այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք ներգրավել լավագույն մասնագետներին, որոնք կիսում են մեր հավատը հաջողության հանդեպ»,–ասաց Ռևազյանը։
Նրա խոսքով` հայաստանյան շուկայում այլ լոուքոսթերների ներկայությունը չի խանգարի նոր ընկերության զարգացմանը և ուղևորահոսքն էլ մեծ կլինի:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ ներդրումային ծրագիրը ռազմավարական առումով կարևոր է և մեծ հնարավորություններ է ստեղծում հայկական ավիացիայի զարգացման համար: Նրա խոսքով՝ Հայաստանում ավիացիան հայտնի է եղել իր պրոֆեսիոնալ կադրային ռեսուրսով։
«Ընկերությունը կբազավորվի Երևանում` «Զվարթնոց» օդանավակայանում։ Կլինի անկախ ավիաընկերություն, որը կօգնի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը»,–ասաց Ավինյանը։
Ըստ նրա՝ կընդլայնվեն ՀՀ քաղաքացիների համար հարմարավետ ճամփորդությունների հնարավորությունները։
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «AirArabia» ընկերության տնօրեն Ադել Աբդուլա ալ-Ալին համաձայնագրի ստորագրումը համարեց պատմական իրադարձություն, քանի որ ընկերությունը ստեղծվում է համավարակից անմիջապես հետո: Նա վստահ է, որ ընկերությունը կկարողանա արդարացնել ՀՀ քաղաքացիների սպասելիքները։
Ընկերության տնօրենը հավելեց, որ նորաստեղծ ընկերության անվանումը ՀՀ քաղաքացիները կընտրեն բաց քվեարկությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.