Последние новости

Արցախի փրկարարները զոհված զինծառայողների ևս 7 աճյուն են հայտնաբերել

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 աճյուն են հայտնաբերել։

«Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից»,– նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ