ԱՄՆ–ն 5 մլն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատելու համար
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանում երիտասարդության հետ աշխատելու, ավելի կոնկրետ` «հասարակությունում ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջմղման» համար։ Այս մասին, RT–ի փոխանցմամբ, ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդությունը բավական ակտիվ մասնակցություն է ունեցել այդ թվում երկրի քաղաքական կյանքում, ինչն առավել ցայտուն է դրսևորվել 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ։
Ներկա պահին, սակայն, Հայաստանի բնակչության մասնակցությունն այդ ոլորտում հիմնականում արտահայտվում է քվեարկությանը մասնակցելու, իշխանությանը հրապարակային քննադատելու կամ նրան չենթարկելու հնարավորությամբ։
Ամերիկացի մասնագետների կարծիքով` երկրում անհրաժեշտություն է ձևավորվել տեղեկացնել հասարակությանը այն ինստիտուտների աշխատանքի մասին, որոնց օգնությամբ այն կարող է արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունը։
Այսպես, օրինակ, խոսելով իր նոր նախաձեռնության մասին, USAID–ում նշում են, որ այն ուղղված է Հայաստանի երիտասարդներին «կոլեկտիվ գործողություններում ներգրավելուն, որպեսզի այն ազդի պետական քաղաքականության վրա և կառավարությանը պատասխանատվության ենթարկի»։
«Միջոցառման նպատակն է ներգրավել երիտասարդությանը (10-29 տարեկան) հայ հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջմղմանը հետևյալ կերպ. առաջինը` ֆորմալ կրթության համակարգի շրջանակում երիտասարդների մոտ քաղաքացիական հմտությունների և քաղաքացիական պատասխանատվության զգացում զարգացնելու, երկրորդը` ոչ ֆորմալ կրթության ծրագրերի միջոցով երիտասարդների քաղաքացիական մասնակցության համար հնարավորություններ ստեղծելու, և երրորդ` երիտասարդների քաղաքացիական մասնակցության համար բարենպաստ միջավայր զարգացնելու միջոցով»,– գրված է տեքստում։
Ամերիկյան գործակալությունում կարծում են, որ այդ գործունեությունը երիտասարդ տղաների և աղջիկների մոտ կսերմանի «ժողովրդավարական հասարակության մեջ քաղաքացիներին անհրաժեշտ» պատասխանատվության զգացում և թույլ կտա նրանց ակտիվ մասնակցել Հայաստանում «ժողովրդավարական ինստիտուտների աջակցմանն ուղղված» քաղաքացիական նախաձեռնություններին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 09:44
Срок содержания под стражей предпринимателя Самвела Карапетяна продлён на два месяца. Об этом сообщили члены его адвокатской команды. Такое решение принял судья Антикоррупционного суда Тигран Давтян.
-
2025-08-15 09:35
По итогам российско-американского саммита на Аляске не планируется подписание каких-либо документов, заявил журналистам пресс-секретарь президента России Дмитрий Песков, сообщает «Интерфакс».
-
2025-08-15 09:34
На сегодняшнем "суде" в Баку бывшим карабахским лидерам дали возможность задать вопросы.
-
2025-08-15 09:31
"Надгробная плита на правах армян Нагорного Карабаха": так депутат от фракции "Честь имею" Тигран Абрамян назвал опубликованный на днях проект мирного договора с Азербайджаном, парафированный главами МИД двух стран на встрече в Вашингтоне.