Փաշինյան․ Ադրբեջանը ամեն ինչ անում է խաղաղությանը խոչընդոտելու համար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021թ–ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիներից ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հատատում»,– ասաց նա։
Ընտրություններից հետո, սակայն, նրա խոսքով, տեղի է ունենում այն, ինչ կանխատեսվում էր. Ադրբեջանն ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների՝ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու համար։
«Եվ սա անում է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է` ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևուրումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավական կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, մինչդեռ Արդբեջանի անհասկանալի հայտարարությունները` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ կապ չունեն այդ խմբի կատարած աշխատանքի և հատկապես` հունվարի 11-ի Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության հետ։
«Իմ մեկնաբանությունը միանշանակ է. Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջքանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը»,– ասաց նա` հավելելով, որ Հայաստանն «առանց սեթևեթելու» շարունակելու է աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում` Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ։
Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը` ՌԴ և միջազգային իր գործընկերների աջակցությամբ, հասնելու է տարածաշրջանի ապաշրջափակման իր նպատակին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.