Քաջարանի ձերբակալված քաղաքապետի դուստրը դիմել է միջազգային հանրությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաջարանի ձերբակալված քաղաքապետի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, դիմել է միջազգային հանրությանը։
«Իմ հայրը քաղբանտարկյալ է։ Մի քանի օր առաջ, ինչպես և շատ այլ մարդկանց իմ երկրում, ձերբակալեցին իմ հորը»,- ասել է նա։
«Միակ պատճառն այն է, որ նա հրաժարվել է ընդունել այն ռեժիմը, որը ներկայում կառավարում է մեր երկրում։
Վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ հայրս պաշտպանում էր մեր սահմանները։ Նա մարտնչել է մինչև վերջ։ Իսկ ի՞նչ ստացանք մենք փոխարենը։ Իշխանություններն անօրինական հրաման են տվել ձերբակալելու իմ հորը։ Կարծելով, թե այդ կերպ կարող են ստիպել նրան լռել»։
«Ես ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, որովհետև ինձ այլևս անվտանգ չեմ զգում իմ երկրում։ Ես ցանկանում եմ, որպեսզի իմ ընտանիքը նորից միասին լինի։ Ես ցանկանում եմ, որպեսզի իմ երկիրը նորից միասին լինի։ Բայց առայժմ ինձ պետք է ձեր ուշադրությունը»,- ավելացրել է նա։
Դատարանի որոշմամբ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառվել է 2 ամսվա կալանավորում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի անդամ Ելիզավետա Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին ներկայացվել է մեղադրանք Հայաստանի Քր.օր. 38-178 հոդվածի 3-րդ մասի, հոդված 311-ի 4-րդ մասի, 154.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Մանվել Փարամազյանը մեղադրանքները չի ընդունում՝ դրանք համարելով իր դեմ սանձազերծված քաղաքական հետապնդումների մաս, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).