ՀՀ-ում պատվաստանյութի 2-րդ բաղադրիչն ստանալու համար օտարերկրացիները պետք է երկրում գտնվեն 10 օրից ոչ քիչ
Հայաստանում պատվաստանյութի երկրորդ բաղադրիչն ստանալու համար օտարերկրացիները պետք է երկրում գտնվեն 10 օր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 15-ին ասաց Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Օտարերկրացիների համար պատվաստանյութի անվճար հասանելիությունը, նրա խոսքով, տեղավորվում է հումանիզմի տրամաբանության մեջ, ինչպես նաև հետապնդում է հակահամաճարակաբանական նպատակ՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսը քաղաքացու որևէ կարգավիճակ չի ընդունում։ «Հաշվի առնելով պատվաստման հանդեպ հետաքրքրությունը՝ Հայաստանի կառավարությունը կորոշի՝ պատվաստումը դարձնել վճարովի՞, թե՞ բարձրացնել երկրի զբոսաշրջային իմիջը՝ այդ նորմն անփոփոխ թողնելով։ Այն բանից, թե որքան պատվաստանյութ կունենանք, կախված է այն, թե որքան օտարերկրյա քաղաքացի ենք մենք պատրաստ պատվաստել։ Անհրաժեշտության դեպքում կմտցվեն կամ կհանվեն սահմանափակումներ։ Կիրականացվի ճկուն քաղաքականություն, որպեսզի մեր քաղաքացիները չբախվեն պատվաստանյութի անբավարարության հետ։ Շատ բան կախված է նաև նոր խմբաքանակի մատակարարման մասին տեղեկատվությունից։ Ինչ վերաբերում է հերթերին, ապա մենք պատրաստվում ենք կազմակերպել պատվաստումը համապատասխան սարքերի տեղադրման ճանապարհով»,- ավելացրեց նա։
Պաշտոնյան նկատեց. տուրիզմի այս կամ այն ուղղությունը զարգացնելու համար այն պետք է որակյալ և հասանելի լինի, առաջին հերթին, այդ երկրի քաղաքացիների համար։ «Դա վերաբերում է նաև բժշկական տուրիզմին։ Եվ Հայաստանում կան նման ուղղություններ՝ այդ նույն պլաստիկ վիրաբուժությունը»,- ամփոփեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.