«Ավրորա» մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի Վենետիկում
2021-ի «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 8-10-ը: Տեղեկությունը հայտնում է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը։
Նշվում է, որ բուն արարողությունից բացի, հյուրերն ու մասնակիցները Վենետիկում հայկական ժառանգությանը ծանոթանալու մեծ հնարավորություն կունենան:
«2021-ի մրցանակաբաշխության արարողության նպատակը միջոցառումների առցանց անցկացումից հետո հյուրերին առաջին անգամ համախմբվելու հնարավորություն տալն է։ Վերջին մեկուկես տարին դժվար էր յուրաքանչյուրիս համար, և բոլորս էլ ցավալի կորուստներ ենք ունեցել: Այդ պատճառով էլ շատ հուզված ենք մեր հիանալի համայնքին մեր երախտագիտությունը հայտնելու, աշխարհի մարդասերներին Վենետիկում հավաքելու և այս վայրում հայկական ժառանգության ու հարուստ պատմությանը ծանոթացնելու հնարավորության համար»,- նշել է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Այժմ շարունակվում է «Ավրորա 2021» մրցանակի առաջադրումների ընդունումը։ Մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը ցանկացած մարդ կարող է թեկնածու առաջադրել մրցանակի համար:
Հիշեցնենք, որ «Ավրորա» համաժողովն անցկացվում է որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ և ի նշան երախտագիտության բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ժամանակ փրկել են հայերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.