Последние новости

ANCA-ն դեմ է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջեֆ Ֆլեյքի նշանակմանը

ԱՄերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA)-ն դեմ է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Հայոց ցեղասպանության հերքման հարցով Անկարայի վաղեմի դաշանկից Ջեֆ Ֆլեյքի նշանակմանը:

«Ջեֆ Ֆլեյքի մասնակցությունն այդ երկար և խայտառակ պատմությանը ստվեր է նետում նրա նշանակման վրա: Նախագահ Բայդենը, ով այս տարվա սկզբին միացել է Սենատին և Ներկայացուցիչների պալատին Ցեղասպանության ճանաչման գործում, Անկարային սխալ ազդանշան է ուղարկում: Մենք պետք է .ահասնենք Ցեղասպանության հարցով մեր քաղաքականությանը իմաստ հաղորդելուն»,-ասել է ANCA-ի ղեկավար Ռաֆի Համբարյանը:

Մոտ շաբաթներս Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեն կքննարկի Ֆլեյքի թեկնածությունը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ