Последние новости

Պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր միայն սեփական աշխատավարձը բարձրացնելու համար

Երեկ դուք բոլորդ տեսաք, թե ինչպես են ԱԱԾ-ի և ոստիկանության աշխատակիցները զինվածխ, դիմակներով ներխուժում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. Ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք ի սկզբանե պետք է գնան Սև լիճ, որովհետև այնտեղ են մեր թշնամիները, բայց ճանապարհը խառնել էին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը, տեղեկացնում է News.am։

«Մարդկանց տեռորի են ենթարկում, ինչ-որ ցուցմունքներ են կորզում, ինչն անհասկանալի է: Մարդիկ ահուսարսափով են այնտեղ գտնվում: Պետության կողմից նման քայլը կարելի է որակել որպես հակապետական, որովհետև նման քայլից հետո ո՞ր մի ներդրողը կցանկանա ներդրում անել Հայաստանում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ խոսվում է նաև ԶՊՄԿ-ն ազգայնացնելու մասին, պատգամավորն ասաց. «Բիզնեսմենը, որ այսօր նախարար է դարձել, ի՞նչ է կարծում, դա լա՞վ ազդակ է միջազգային ներդրողների համար, երբ դու արտաքին ներդրողներին պատկանող կապիտալով ընկերությունը պատրաստվում ես ազգայնացնել:

Եվ՛ պողպատե մանդատը, և՛ մուրճի կոնցեպտը մի քիչ տարակուսելի են, և այսօր տեսանք, որ պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացեն, ուրիշ ոչինչ»,-ասաց Աննա Գրիգորյանը՝ նկատելով, որ այդ պողպատե մանդատը չգիտես ինչու չի կիրառվում, երբ Ալիևը հոխորտում է, թե Զանգեզուրը ադրբեջանական է:

«Այսինքն այս պահին, երբ օկուպացված է Արցախի մի մասը, թշնամի ղեկավարը խոսում է նաև Հայաստանի օպուկացիայի մասին և սրան ի պատասխան պողպատե մանդատը աշխատում է բացառապես Հայաստանի և Սոյւնիքի համայնքապետերի նկատմամբ»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ