Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՈՐՔԱՆ ԷԼ ԾԱՆՐ Է, ԱՐՑԱԽ ՊԻՏԻ ԳՆԱԼ
Որքան էլ ծանր է, Արցախ պիտի գնալ։
Պետք է շփվել մարդկանց հետ, աչքովդ տեսնել դավադիր պատերազմի հետքերը Արցախի մարմնի վրա, զայրույթից հուզվել Շուշիի կողքով անցնելիս, պատուհանի լույս որոնել ուրվական դարձող Բերձորում, համոզվել, որ այս պահին Արցախի ու այլևս նաև Հայաստանի գոյության երաշխավորը ռուսական խաղաղապահներն են։
Արցախը հաշմված է, խոցված է, անդամահատված է, բայց կենդանի է։ Դեռ կենդանի է։
Արցախը 2018-ից է սկսել պարտվել, ներսից, Երևանից եկող հարվածներից։ Ադրբեջանի համար մնացածը տեխնիկայի և ժամանակի հարց էր։
Հունիսի 20-ին Արցախը հերթական հարվածը ստացավ մեջքից՝ Հայաստանից։
Արցախ այցը վերքեր չի բուժում և չպիտի բուժի։ Եթե վերջին պատերազմի վերքերը սպիանան, ապա Արցախն անդառնալի կկորցնենք։ Արցախյան ցավը պիտի ապրեցնի մեզ, պիտի կենդանի պահի Հայրենիքին վերատիրանալու երազանքը։
Դավաճան սրիկա, չես մարսելու, չի ներվելու, չես պլստալու։
Ներվերից ու հուզմունքից պռոշներս կրծելով անցել եմ Շուշիի կողքով։ Նույն ձևի, արդարության վերականգնման համար, պատրաստ եմ կրծել քո քաղաքական կոկորդը։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.
-
2025-07-21 10:59
"Ответ Николу Пашиняну:
-
2025-07-21 10:42
В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.