Ադրբեջանը տարածել է` իբր Գեղարքունիքից կրակ են բացել իրենց ուղղությամբ. ՀՀ ՊՆ–ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։
Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.